furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.
• , ո, ո՞ւ հլ. (յետնաբար կայ ի բովէ, բովաց) «մետաղ հալեցնելու փուռ» Առակ ժէ. 3. Ոսկ. ես. Եփր. ել. էջ 180. համաբ. էջ 255. «քուրայ, բութակ, փօթա» Իմ. գ. 6. Զաք. ժա. 13. «բուրվառ» Ասող. գ. իթ «կրակ» Բենիկ. «մետաղ հալեցնելու գործո-ղութիւնը Նեղոս. «մետաղի հանք» Ա. մակ. ր. 3. Խոր. Փիլ. նմանութեամբ «քննութիւն, փորձ» Ագաթ. Կորիւն. որից բովել (ունի մի-այն ՀՀԲ) «զհրահալս մաքրել. 2. ցորեն ևն խարկել, բոհրել» (իբր գաւառական բառ), որ և բովհրել «խարկել, աղանձել» Մխ. բժշ. 148։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhē̄-«խորովել առանձել, տաքացնել» արմատի bhō-ձևից (և կամ ս աճականով). հմմտ. հբգ. bāen, նբգ. bähen «հացը խորովել», հիսլ. baδ «շոգիով բաղանիք», հսաքս. bath, անգսք. beeϑ, հբգ. և նբգ. bad «բաղանիք», նորվ. bara «տաք ջրով մաքրել» (Pokorny 2, 187)։ Այս պարզ արմատը բացի հայկակա-նից ու գերմանականից ուրիշ տեղ պատա-հած չէ. աճած ձևով տե՛ս վերը բոկեղ։-Աճ
• Pictet 2, 257 եփել և խոհ ձևերի հետ՝ կապում է սանս. pač «եփել» բառին, համարելով «թերևս պարսկական ծա-գումից»։-Հիւնք. փուք բառից։ Schef-telowltz BВ 29, 37 լտ. focus «վառա-րան, կրակ», foveō «տաքացնել», fo-
• tus «ջեռուցում» բառերի հետ։ (Այս համեմատութիւնը սխալ է, որովհետև լտ. foveo ևն պատկանում են հնխ. dhog2h-արմատին. տե՛ս Walde 311)։ Petersson KZ, 47, էջ 279 լտ. fove4 «փոս, քարայր», յն. գολεός «որջ», գոթ. bauan «բնակիլ», հբգ. būan, ռեռմ bauen «կառուցանել», հհիւս. būϑ «բնա-կարան, վրան» բառերի հետ՝ հնխ. bhou-«փոս, խոռոչ» արմատից. հյ. ռով բառի նախնական իմաստը համա-րում է «փոս, որի մէջ դնում էին կրա-կը վառելու համար»։
• ԳՒՌ.-Ալշ. Ջղ. բ'օվել, Տփ. բօվիլ, Երև. բ'օվէլ, Ղրբ. պօ՛վէլ, Շմ. պօվիլ, Սլմ. Վն. պէօվել, Մրղ. պէօվէլ, Մկ. պէօվիլ, Ննխ. բօհրէլ, բըհօրէլ, Պլ. Ռ. փօհրէլ, Ախց. բ'օֆ-րէլ, Հմշ. պօֆրուշ, Կր. բ'օրֆէլ։-Հմմտ. նաև բով Նբ. Խն., բովիկ Վն. «տաշտաձև մեծ ա-ման՝ որի մէջ աղանձ են բոհրում», բով Նբ. «երկաթէ բարակ թիթեղ՝ որի վրայ աղանձ են բովում. սաջ», բով անել, բովիկ անել Վն. «զորեն բոհրել, աղանձ շինել». նոր բառեր են բովուկ, բոհրուն, բոհրահոտ, բովուիլ, բովտուն, բովքար։
• ՓՈԽ-Գն, bov «փուռ (հացագործի, կրի ևն)»։ Paspati համեմատում է այս բառը հինդուստ. [arabic word] bap'h «շոգի» և սանս. pyuš «գոլ, տաքութիւն» բառերի հետ. բայց ակ-ներև է, որ ո՛չ ձևով և ո՛չ նշանակութեամբ կապ չունի նրանց հետ։